Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Փառասեր շունը

Փառասեր շունը
19.12.2024 | 19:50

Շնից ծնվեց շուն,

շունը զայրացավ,

առյուծիցս շու՞ն,

ա՜յ քեզ մի նոր ցավ:

Ասացին, գուցե

նայես հայելուն,

քեզ նման շու՛ն է,

և քծնողը նույն:

Ինքդ էլ լավ գիտես,

բայց ստում ես որ,

լակոտդ երևար

որպես թագավո՞ր...

-Հա,- ասաց շունը,

ես շուն եմ թեև,

առյու՛ծ եմ տեսնում

ձագիս ամեն տեղ:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5079

Մեկնաբանություններ